01 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Քաղաքապետարանը պատրաստվում է ձմռանը

image_971

Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտումն ու ձևավորումը:  Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցերի բնականոն աշխատանքին:

‘Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն’ ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով ավտոբուսային 2 երթուղիներ  կահավորվում են GPS համակարգով: Շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել Երևանի առավել մարդաշատ վայրերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ WiFi  ծածկույթի ընդլայնման նպատակով:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ կարգաբերվում են մեքենամեխանիզմները, աշխատանքներ են տարվում նաև աղի և ավազի քանակի պահեստավորման ուղղությամբ: Հանձնարարվել է զուգահեռ ուսումնասիրություն իրականացնել բազմաբնակարան շենքերի կոմունալ պայմանների, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ