25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոխվում են ճանապարհային երթևեկության վնասված նշանները

Երևան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինաշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների հետ կապված` քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան կազմակերպություններին ծանուցումներ են ուղարկվելու` առավելագույնը մեկամսյա ժամկետում քաղաքաշինական նոր հայտ ներկայացնելու համար, հակառակ դեպքում դատական կարգով կդադարեցվեն դրանց հողի նկատմամբ իրավունքները:

Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողությունն ու Երևանի ներքաղաքային ավտոբուսային և  միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

Գույքագրվում, թարմացվում և փոխվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային երթևեկության վնասված նշանները: Հանձնարարվել է գույքագրել կահավորման կարիք ունեցող կանգառասրահները` այդ աշխատանքները հաջորդ  տարվա ծրագրերում նախատեսելու համար:

Երևանի ավագանու նիստում բարձրացված հարցի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի առանձին փողոցների ճանապարհային նշանների համապատասխանությունը տվյալ փողոցներում տեղադրված արձանագրման տեսախցիկների և  արագաչափերի աշխատանքների հետ:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ: Կսահմանվեն անվանակարգեր լավագույն ձևավորում իրականացրած կառույցների և հասարակական օբյեկտների համար:

Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ընթացիկ աշխատանքներին` հանձնարարվել է առաջիկայում այդ աշխատանքների իրականացման համար հայտարարվող մրցույթում ներգրավել  նաև հասարակական կազմակերպություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ