20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղյակ չէ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայ լրագրողների հետ կայացած ասուլիսին հայտարարել է, թե տեղյակ չէ Ադրբեջանի ՊՆ վերջին հայտարարությունից, որում ադրբեջանցիները “սպառնացել էին հարվածել այն օբյեկտին, որը հարցականի տակ կդնի Հայաստանի գոյությունը”:

Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան, որից հետո վերջինս մտահոգություն էր հայտնել 2 երկրների միջեւ եղած տարաձայնությունների կապակցությամբ:

Ապաթուրայը նաեւ նշել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպման մասին, սակայն ընդգծել է, որ դա դեռեւս առաջընթաց չէ, այլ ընդամենը մեկ քայլ առաջ է: “Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, մենք ցանկանում ենք բարելավում տեսնել հարաբերություններում”,-ասել է Ապաթուրայը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ