26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե որոշել եք ինձ հետ մրցության մեջ մտնել, թե ով ավելի շատ կարտասանի “շահարկել” բառը, դուք հաղթեցիք. Փաշինյանը` Նալբանդյանին

Այսօր ՀՀ ԱԳՆ-ին եկող տարվա համար  պետբյուջեից տրամադրված միջոցների քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց այն մասին, թե ինչու բյուջետային ուղերձում բացակայում է հայ թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշումը: “Արդյո՞ք սա  նշանակում է,  որ ՀՀ իշխանությունը ընդունում է իր ձախողումը ֆուտբոլային դիվանագիտության հարցում եւ ճանաչում է այն գնահատականները, որոնց արձանագրությունները ի վերջո վիժեցնելու են Ցեղասպանության ճանաչումը”,-Էդվարդ Նալբանդյանին դիմեց պատգամավորը եւ նկատեց, որ հայ-թուրքական գործընթացի մեկնարկից ի վեր Հայոց ցեղասպանությունը  ճանաչել է միայն Շվեդիան:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ում տեղի են ունեալու նախագահական ընտրությունները, մինչդեռ քարոզարշավի ընթացքում ցեղասպանության հարց չի բարձրացվում, ինչն աննախադեպ կարելի է համարել:

Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հարց ուղղեց նաեւ Սաֆարովի արտահանձնման եւ Հունգարիայում ՀՀ դեսպան չունենալու մասին: “Այստեղ պետք չէ շահարկել եւ պիտակներ կախել, որովհետեւ  պիտակներ կարելի է կախել տարբեր բաներին եւ ես էլ կարող եմ կախել եւ շատ ավելի էֆեկտիվ կլինի դա, վստահ եղեք”,-այս կապակցությամբ նկատեց նախարարը եւ եւս մեկ անգամ հստակեցրեց, որ դեսպանի նշանակումը մեկ օրվա գործ չէ, այլ գործընթաց է , որը կարող է ամիսներ տեւել:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական գործընթացին, Էդվարդ Նալբանդյանն ասաց.” Առաջին անգամ իր պատմության մեջ հետ ՀՀ –ն Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ, առաջին անգամ աջակցություն ունեցավ ամբողջ աշխարհից: Չկա երկիր,  որը իր աջակցությունը չհայտներ ՀՀ-ին  այդ հարցում: ՌԴ, ԵՄ, անգամ ԱՄՆ-ը, որը Թուրքիայի դաշնակից երկիրն է, բազմիցս հայտարարեցին այն, ինչ հայտարարեցին` որ ՀՀ անցել է իր ճանապարհը, Թուրքիան պետք է անցնի,  որ գնդակը գտնվում է Թուրքական դաշտում: Սա չտեսնելը եւ պիտակավորելը ճիշտ չէ եւ որուէ մեկին պատիվ չի բերում, մեր հանրային կարծիքը լսում են ոչ միայն ՀՀ –ում այլ դրսում եւ պետք է պատասխանատու  հայտարարություններ անել, որովհետեւ մենք առաջին հերթին պետք է մտածենք երկրի մասին ոչ թե անձնական ինչ-որ բաներ ստանալու”,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

“Դուք շատ բոցաշունչ ճառ արտասանեցիք, բայց հարցերին չպատասխանեցիք, մասնավորապես Ցեղասպանության հետ կապված, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ կապված”,-ռեպլիկ արեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց.”Եթե այստեղ մեկը շահարկում է, ապա դա դուք եք”: ՀԱԿ պատգամավորի խոսքով, եթե պատասխան չունի, արտգործնախարարը կարող է եւս հինգ րոպե ասի` շահարկում եք: “Ձեզ թվում է, որ “շահարկում” բառը շատ օգտագործելով Ձեր խոսքն ավելի տպավորի՞չ է դառնում: Ես փաստեր եմ արձանագրում, եթե ունեք փաստեր, ասեք այդ փաստերը, իսկ եթե որոշել եք ինձ հետ մրցության մեջ մտնել, թե ով ավելի շատ կարտասանի “շահարկել” բառը, դուք հաղթեցիք”:

Իրավիճակին միջամտեց նիստը վարող, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը  հորդորեց Փաշինյանին, ելույթ չունենալ, որի հնարավորությունը պատգամավորը երկու օր անց կունենա: Փաշինյանը պնդեց, որ արտգործնախարարը պատասխանի իր հարցերին: Էդվարդ Նալբանդյանը Հունգարիայում դեսպանի հարցը կրկին հստակեցրեց եւ նկատեց.”Հիմա որ ասեմ շահարկում, Դուք կասեք կրկին այդ բառն եք օգտագործում, որովհետեւ դա բացահայտ շահարկում է”:

Ինչ վերաբերվում է ԱՄն-ում նախագահական ընտրությունների քարոզարշավին , նախարարն ասաց, որ դա ոչ թե ՀՀ ԱԳՆ , այլ ԱՄՆ քաղաքացիների խնդիրն է: Էդվարդ Նալբանդյանը չպատասխանեց Ցեղասպանության ճանաչման հարցին:

Այս հարցի վերաբերյալ Արտակ Զաքարյանը նկատեց, որ ԱՄՆ-ի արտաքին հարաբերույթունների հանձնաժողովի ընդունած բանաձեւի եւ  Ֆրանսիայում տեղի ունեցող զարգացումները որուէ կերպ չեն կապվում հայ-թուրքական հարցի հետ:

Նա շեշտեց , որ երկու գործընթացները միջազգային հանրությունը որեւէ կերպ չի կապում իրար հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ