26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

16 աֆղաններին սպանած ամերիկացի սերժանտը հիշողության կորուստ ունի

16 աֆղաններին սպանած ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսի փաստաբան Ջոն Հենրի Բրաունը հայտարարել է, որ իր պաշտպանյալի մոտ հիշողության կորուստ կա, հաղորդում է “Associated Press”-ը:

Նախօրեին կայացել է Բեյլսի առաջին հանդիպումը իր փաստաբանների խմբի հետ: 7 ժամ նրանց հետ զրուցելուց հետո Բրաունը հայտնել է, որ սերժանտը “հիշում է այդ երեկոն եւ երեկոյի ավարտը, սակայն չի հիշում, թե ինչ է կատարվել ընթացքում”: Փաստաբանը նաեւ նշել է, որ այն լուրը, թե Բեյլսը հարբած է եղել սպանության պահին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նա ընդամենը “մի քանի կում” ալկոհոլ է խմել: Այդ ամենից բացի, փաստաբանը փոխանցել է Բեյլսի անհանգստությունն այն կապակցությամբ, որ իր ընտանիքը կարող է վրեժխնդրության թիրախ դառնալ կատարվածի պատճառով:

Սպանությունները տեղի են ունեցել մարտի 11-ի գիշերը աֆղանական Կանդագար նահանգի գյուղերից մեկում: Բեյլսի 16 զոհերից 9-ը երեխաներ էին: Մարդասպանի անունը երկար ժամանակ չէր հաղորդվում, այն հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ նրան Աֆղանստանից տեղափոխեցին ԱՄՆ: Ներկա պահին նա կալանքի տակ է Կանզաս նահանգում: Սպասվում է, որ 16 սպանության համար Բեյլսին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի մինչ  ընթացող շաբաթվա վերջը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ