26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը կօգնի սոցիալապես անապահով խավերին

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց սոցիալապես անապահով խավի համար 205 մլն դրամի չափով փոխհատուցում տրամադրել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին: Կառավարությունը այսպիսով մարում է “ՀայՌուսգազարդի” սուբսիդավորման 4-րդ եռամսյակի պարտքը:

“Այս գործառույթը շարունակական բնույթ է կրելու եւ նպատակ ունի սոցիալապես անապահով խավերին օգնություն ցուցաբերել:

Մինչեւ 300 խմ-ի համար պետությունը ցույց է տալիս օգնություն եւ նրանց համար աշխատում է 100 դրամ սակագինը 130 դրամի փոխարեն” ,-նշեց վարպետ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ով ներկայացնում էր հարցը, հանձնարարեց շարունակել աշխատանքը “ՀայՌուսգազարդ”-ի հետ, որպեսզի այս միջոցառումը շարունակվի նաեւ 2012 թվականին: Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այս օգնությունը սոցիալապես անապահով խավերի բյուջեի վրա դրական կերպով է ազդում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ