23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ գրողները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին

 ‘’Հայաստանում ամեն մեկը գրում է, եթե մեկը բարձի տակ է դնում, մյուսը բլոգում գրում, մեկ ուրիշն էլ գիրք է տպում: Ես չեմ նախանձում այսօրվա ընթերցողին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի 2010 թ. մրցանակակիր, գրող Հասմիկ Սիմոյանը:

Նրա հավաստմամբ, այսօր գրողը նախ և առաջ ունի իր գիրքը ընթերցողին հասցնելու խնդիր. ‘’Խնդիրներն այնքան շատ են,  սկսած այն ծաղրից, որ Հայաստանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Գրախանութներում մեր գրքերը ամենափոշոտ տեղում է մնում, վերջերս ուզում էինք ակցիա անցկացնել, որ գրախանութների վաճառողներին գիրք վաճառել սովորեցնեինք: Մենք նաև ունենք դպրոցներում ուսուցիչներին ժամանակից գրողներին ծանոթացնելու խնդիր: Մեր երկրում յուրաքանչյուր օղակ այնքան կաշկանդված է, որ ամեն ինչ մնացել է միայն գրողի վրա’’:

Հասմիկ Սիմոյանը կարծում է, որ պետությունը տվյալ դեպքում ավելի լավ է չխառնվի գրողների գործին: ‘’Իմ գրքի համար պետությունը հատկացրել էր 300.000 դրամ, հրատարակիչը այն տպեց միայն 80 հազարով, իսկ ինձ ոչ մի հոնորար անգամ չտրվեց’’,- ասում է նա:

Բանաստեղծ-հրապարակախոս Արևշատ Ավագյանը ևս գոհ չէ մեր իրականությունից: ‘’Խորհրդային տարիներին ես ամեն նոր գրքից հետո նոր մեքենա էի գնում, իսկ հիմա 10 գիրք ունեմ, ու ոչ մեկն էլ չի տպագրվել’’,-ասաց նա:

Նշենք, որ տարեկան Հայաստանում միջինը տպագրվում է 100-150 գիրք, ինչը Ա. Ավագյանի հավաստմամբ, չի նշանակում, որ որակ ենք ապահովում: ‘’Տպագրվում են ոչ այն գրքերը, որ պետք է տպագրվեին, կամ շատ փոքր տպաքանակով, ինչի շնորհիվ խոտանն օրեցօր ավելանում է: Մենք այդ առումով գտնվում ենք միջակից ցածր մակարդակի վրա’’,-ասաց Ա. Ավագյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ