26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղումներ կլինեն, բայց ջերմաստիճանը չի նվազի

Ըստ “Հայպետհիդրոմետ” ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի, մարտի 23-ին տեղումներ են սպասվում Հայաստանի արեւելյան շրջաններում, եւ 27-ին` շրջանների զգալի մասում:

Երեւանում մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 27-ին` օրվա երկրորդ կեսին, կանխատեսվում է անձրեւ:

Պետրոսյանի խոսքով` օդի ջերմաստիճանը մարտի 23-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, արեւելյան շրջաններում` 6-8-ով:

Մարտի 24-ի գիշերը կանխատեսվում է ջերմաստիճանի  2-4 աստիճան նվազում, ցերեկը` նույնքան բարձրացում: 3-5 աստիճանով ջերմաստիճանի նվազում է սպասվում արեւելյան շրջաններում` մարտի 25-ի գիշերը, իսկ 26-ին հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանի բարձրացում կնկատվի 3-7 աստիճանով, որը սակայն 27-ի ցերեկը նույնքանով կնվազի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ