26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բագրատ Եսայանը նեղացել է ՀՅԴ-ից. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների, “Երկիր” օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով: Այժմ ՀՅԴ-ի “Երկիր” օրաթերթը խմբագրում է Սեւակ Հակոբյանը:

Բագրատ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը: Նա ասել է, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, եւ այս ընթացքում ինքը կարողացել է թերթը կայացնել, ինչից հետո հեռացել է:

Նա հիշեցրել է, որ մասնագիտությամբ ոչ թե լրագրող է, այլ պատմաբան: Ուստի հիմա իր մասնագիտական գործերով է զբաղված: ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը եւս նշել է, որ կատարվածը որեւէ կապ չունի ՀՅԴ համամասնական ցուցակի հետ: Թեեւ նշվում է, որ Սեյրանյանը նույնպես նեղացած է կուսակցությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ