26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանից փաստ է ուզում` ՀԱԿ-ը չի զիջելու

“Իմ լիազոր ներկայացուցիչը մոտ 20 րոպե առաջ զանգահարել է թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողով եւ այնտեղ ասել են, որ ինքնաբացարկի հետ կապված որեւէ դիմում չի ստացվել: Քանի դեռ “de ure” որեւէ փաստ չկա, ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից”,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում իր օգտին թեկնածությունը հանելու “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը:

Փաշինյանը հավելեց որ “Ժառանգության” հետ ինքը չի հանդիպել , հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչը: Փաշինյանի խոսքով` “Ժառանգությունը” մինչ ընտրությունների առաջադրումը ՀԱԿ-ին առաջարկել է քննարկել մեծամասնականի հարցը, ՀԱԿ-ն էլ խնդրել է ներկայացնել “Ժառանգության” առաջադրումների քարտեզը, որը, Փաշինյանի խոսքով, չի քննարկվել:

ՀԱԿ ներկայցուցիչը, ըստ նրա, խնդրել է հարցը քննարկել առաջադրումների փուլում, ինչին հետեւել է “Ժառանգության” պատասխանը, թե հարցը պետք է քննարկել առաջադրումներից հետո:

“Ժառանգության” առաջարկել է  հանել թիվ 7-ից իր թեկնածուին, պայմանով, որ ՀԱԿ-ը իր թեկնածուներին հանի թիվ 4, 1,  6,  9,  12 ընտրատարածքներից”,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը գտնում է, որ այս առաջարկը քննարկումների համար անհիմն է: “Ինչպիսին կլիներ “Ժառանգության” առաջարկը, եթե ՀԱԿ-ը հաներ իր թեկնածությունը թիվ 7-ից եւ առաջարկեր “Ժառանգությանը” հանել մյուս ընտրատարածքներից”,-հարցրեց Փաշինյանն ու հավելեց, որ այս դեպքում, կստացվեր, որ “Ժառանգությունը” կմնար առանց թեկնածուի:

Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը առաջադրել է ամենաշատ թեկնածուներին` թվով 38 ընտրատարածքներում, որ ՀՀ քաղաքացին ընտրության հնարավորություն ունենա:

ՀԱԿ-ը, նրա խոսքով, պատրաստ է քննարկել ցանկացած տրամաբանական առաջարկ: “ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցում է ոչ թե զիջելու, այլ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը փոխելու եւ իշխանափոխություն իրականացնելու համար, եթե մենք մտնում ենք պայքարի, զիջելն անտրամաբանական է”,-նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԱԿ-ն այլեւս համագործակցության եզրեր չի տեսնում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. “Ոչ, ՀԱԿ-ը ընդդիմադիր ուժերին առաջարկել եւ այսօր էլ առաջարկում է համագործակցել:

Ընդդիմադիր ուժի խնդիրը ոչ այնքան մանդատ ստանալն է, այլ` ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքը պահպանելը: ՀԱԿ-ը պատրաստ է համակողմանի համագործակցության ընտրությունների օրինականությունը պահպանելու համար: Ցանկացած թեկնածուի, ցանկացած ընտրողի դեմ տեղի ունեցած ապօրինությունը համարելու եմ ապօրինություն իմ դեմ”,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նկատեց, որ մի քանի օրից կսկսվի քարոզարշավը եւ ՀՀԿ-ն քարոզարշավ կանի, իսկ ընդդիմությունը, “սենյակներում քննարկելով”  քարոզարշավը չի կարող իրականացնել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ