26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգությունը” զիջեց, բայց 2009-ի սխալը չի կրկնի

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է  ինքնաբացարկ հայտարարել եւ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի օգտին հանել իր թեկնածությունը:

“Ժառանգությունը” ցանկանում է  մեծամասնական ընտրապայքարում ընդդիմության միասնական թեկնածուներով պայքարել` հաղթական ելք ապահովելու համար:

Բանակցությունները, ինչպես արդեն հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյունք չեն տվել:  Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգութունը” մեծահոգաբար զիջել է թիվ 7-ում`ակնկալելով ՀԱԿ-ից պատասխան քայլ այլ ընտրատարածքներում, մասնավորապես, թիվ 4-ում, որտեղ առաջադրվել են “Ժառանգությունից”` Զարուհի Փոստանջյանը, եւ ՀԱԿ-ից`  ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նկատենք, որ այստեղ  Զարուհի Փոստանջյանն Արամ Մանուկյանից ավելի շուտ Է ներկայացրել իր փաստաթղթերն ու  առաջադրվել: Հավելենք նաեւ, որ թիվ 7-ում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման հետ կապված ՀԱԿ-ը տարակուսանք հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանն էր ավելի վաղ առաջադրվել եւ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ փաստը պետք է հաշվի առներ:

Մեզ հասած տեղեկություններով  “Ժառանգությունը” հաղթական ելքի ակնկալիքով Սասուն Միքայելյանի դեմ թեկնածու չի առաջադրել, նույն տրամաբանությամբ նաեւ չի առաջադրել իր թեկնածուին Խաչատուր Սուքիասյանի հետ:

Եվ այն ընտրատրատարածքներում, որտեղ “Ժառանգությունն” իր թեկնածուին հաղթող է համարում, ՀԱԿ-ից զիջում է ակնկալում: Օրինակ, թիվ 4-ում, որտեղ առաջադրվել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որին համարում են պակաս մրցունակ:

Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգությունը” հաշվի է առել Երեւանի ավագանու ընտրությունների դասը եւ  եթե , այդուհանդերձ, ՀԱԿ-ից  պատասխան քայլ չլինի, “Ժառանգությունը” 2009 սխալը չի կրկնելու:  Մեր աղբյուրի փոխանցմամբ, “Ժառանգությունը”  “հին դեմքերով” ընտրություններին մասնակցելը համարում է  ոչ հաղթական:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ