26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը մատնանշում է սոցիալական հարցերի նախարարության թերությունները

Պաշտպանի գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:

  • Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության ստուգումների արդյունավետությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները, այնուամենայնիվ,   քաղաքացիները շարունակել են դժգոհել գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու անձանց աշխատանքի վերցնելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու բազմաթիվ դեպքերից:
  • Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է միայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի կողմից վավերացված լիազորագրով կենսաթոշակի վճարման կարգը, ինչը հանգեցնում է ՀՀ-ից ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնած քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակմանը: Նշված օրենսդրական փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:
  • Թեև 2010թ. հունիսի 24-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքի որոշ դրույթներ համապատասխանեցվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, իսկ որոշ փոփոխություններ էլ ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, այդուհանդերձ, չլուծված են մնացել մի շարք օրենսդրական բացեր, որոնք հանգեցնում են աշխատողների  իրավունքների խախտումների:
  • Թեև 2009թ. հանրապետության մարզերի 937 համայնքներում իրականացվել են վերապատրաստումներ համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համար, այդուհանդերձ, մտահոգիչ է այդ հանձնաժողովների գործունեության արդյունավետության խնդիրը, և  նախարարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել խնդրին համալիր լուծում տալու համար:
  • Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ռիսկային խմբի երեխաների խնդիրների կանխարգելման ուղղությամբ: Առանձին դեպքերում հանդիպում են նաև որևէ ծրագրում չընդգրկված թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներ:
  • Նախարարության կողմից բավարար չափով չեն բարձրաձայնվել արհեստակցական միությունների կայացման խնդիրները, և չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ այդ խնդիրներին համակարգային լուծում տալու ուղղությամբ:
  • Իրականացվող սոցիալական քաղաքականության և սոցիալական վճարների հաշվարկման հիմքում չի դրվել նվազագույն սպառողական զամբյուղի իրական արժեքը:

Արձանագրված դրական զարգացումները

  • Բարձրացել է բնակչության խոցելի խավերին ուղղված պետական ծրագրերի հասցեականությունը:
  • Ընտանեկան նպաստի համակարգում տվյալների ստուգման արդյունքում 17 հազար ոչ անապահով ընտանիքներ կորցրել են ընտանեկան նպաստի իրավունքը, փոխարենը՝ շուրջ 9 հազար ընտանիք ճանաչվել է կարիքավոր և ընդգրկվել համակարգում:
  •  Կենսաթոշակային համակարգում ճշգրտվել է 65 հազար անհատական գործ, վերականգվել են գրեթե 5 հազար կենսաթոշակառուի թերվճարված գումարներ, դադարեցվել է 17-18 հազար «ոչ առկա» անձանց կենսաթոշակների վճարումը:
  •  2011թ. ընթացքում ավելացվել են բոլոր տեսակի պետական նպաստների և կենսաթոշակների չափերը:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ