26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրական գրավը` վարկո՞վ

Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու նպատակ ուներ նաեւ Տաթեւի ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը: Վերջինս այդ տարածաշրջանում հարգված մարդկանցից մեկն է:

Henaran.am-ի հարցմանն ի պատասխանն Տիգրան Ղազարյանն ասաց, որ 2 տարուց ավելին է` Սյունիքում է, ու հաճույքով է աշխատում գորիսեցիների, սյունեցիների հետ: Ավելի քան 10 տարի աշխատել է տեղական եւ միջազգային կառույցներում նաեւ որպես ղեկավար:

“Չեմ դժգոհում, որ այստեղ եմ եւ կառավարում եմ աշխարհի ամենաերկար ճոպանուղու աշխատանքը: Իսկ այս տարի եւ առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունեմ: Ես ինձ դեռ երկար տարիներ ճոպանուղու շահագործման եւ հարակից համայնքների զարգացման պատասխանատու գործին եմ տեսնում”,-ասաց Տ. Ղազարյանը:

Նա նաեւ հերքեց, որ չառաջադրման պատճառը ընտրական 1 մլն գրավն է: “Կարծում եմ առաջադրվելու դեպքում` կգտնեի այդ գումարը: Նաեւ ասեմ, որ կարծես բանկերը ընտրական վարկ են տալիս: Ով խոսում է, ասում է` գումարը վարկով է վերցրել”,-կես կատակ կես լուրջ նկատեց ճոպանուղու տնօրենը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ