27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հնարավոր է ԱԻՄ-ը լուծարվի, դառնա անցյալի սեփականություն

Մարտի 31-ին Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվի նաեւ ԱԻՄ-ի հետագա անելիքը, որի ժամանակ չի բացառվում որոշում ընդունվի ԱԻՄ-ը լուծարելու մասին:

Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ հնարավոր է որոշեն, որ բավական է ինչքան պայքարեցին եւ ԱԻՄ-ը լուծարվի, դառնա անցյալի սեփականություն:

‘Քաղաքական կազմակերպությունը նրա համար է, որ մասնակցի քաղաքական գործընթացներին, եթե չես մասնակցում, ապա ինչի՞ համար ես’,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու պատճառները մի քանիսն են: ‘Առաջինը` նախընտրական մթնոլորտն ու նյութական միջոցների բաշխումը ազդանշան էր, որ ընտրություններին չմասնակցենք: Մեր նպատակը 5%-ի շեմը հաղթահարելը չէ’,- նշեց Հայրիկյանը:

Իսկ թե ինչու չի մասնակացում մեծամասնական ընտրակարգով, պատասխանեց. ‘Ես թիմ եմ ներկայացնում, իսկ թիմը պիտի թիմով գնա ընտրությունների’:

Անդրադառնալով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներին՝ նա նշեց, որ դրանց մեջ մի շարք արվեստագետների եւ քաղաքականության հետ կապ չունեցող անձանց անունները արդարացված չեն եւ իրեն զարմացրել են: Նրա խոսքով՝ այդ մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքականությունը մասնագիտություն է, իսկ երբ ոչ քաղաքական գործիչները փորձում են քաղաքականություն սովորել, դա ժողովրդի հաշվին է լինում:

‘Պատահաբար աչքովս ընկել են արվեստագետների անուններ: Ռոբերտ Ամիրխանյանը չորս տարի պառլամենտում զբաղեցրեց Հայրիկյանի տեղը: Ասա՛ մի դրվագ, որ քեզ հիշեմ՝ որպես քաղաքական գործիչ’,- դիմելով Ռոբերտ Ամիրխանյանին՝ ասաց Հայրիկյանն ու հավելեց, որ թեեւ լրագրողները ինչ-որ չափով մոտ են քաղաքականությանը, բայց էլի արդարացված չէ նրանց ներկայությունը համամասնական ցուցակներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ