19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուիթնի Հյուսթոնին հանդերձյալ աշխարհում “դիմավորել” են ընկերները /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են համաշխարհային մեծության աստղերը, որոնք մահացել են, հանդերձյալ աշխարհում “դիմավորում”  վերջերս մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնին:

Ուիթնիի գալստյան մասին “ամբիոնից” հայտարարում է Մայքլ Ջեքսոնը: Նրա ունկնդիրներն են լեգենդար երաժիշտներ Ջոն Լենոնը, Կուրտ Քոբեյնը, Ջիմի Հենդրիքսը, Ֆրեդի Մերքյուրին, Էլվիս Փրեսլին, Ջիմ Մորիսոնը եւ Էմի Ուայնհաուսը:

Հոլովակում երգիչները հատվածներ են երգում  իրենց հայտնի երգերից: Վերջում հայտնվում է Հյուսթոնը եւ շնորհակալություն հայտնում ընկերներին:

Հոլովակում մի պահ հայտնվում է նաեւ Փոլ Մաքքարտնին, սակայն, հիշելով, որ ինքը մահացած չէ, տաքսի է կանչում եւ հեռանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ