26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էմմին որպես նախկին պատգամավորի աղջիկ` գիտի մանդատի արժեքը

Henaran.am-ի  այն հարցին, թե  ինչպես  է վերաբերվում  արվեստագետի  պատգամավոր  դառնալու  հանգամանքին, արդյոք  դա  չի  ոչնչացնում  արվեստը, երգչուհին այսպես պատասխանեց. ՛՛Հարցին  պատասխանում  եմ  որպես  նախկին  պատգամավորի  աղջիկ. ժամանակին, երբ  մայրս  պատգամավոր  էր, բավականին  շատ  ժամանակ  էր  կորցնում  և  երևի  թե  հենց  դա  էր  պատճառը, որ  չշարունակեց  մնալ  Ազգային  ժողովում:

Ամեն   դեպքում  կարծում  եմ, որ  արվեստագետ  մարդիկ  Աժ-ում  պետք  են, որպեսզի  ավելի  շատ  հոգ  տանեն  արվեստի մասին: Մենք՝ արվեստագետներս, ունենք  բազում  խնդիրներ, որոնք  միայն հասկացող  մարդիկ   կարող  են  ուղղել; Արվեստը  չի  վաճառվում  երբեք, այն  պարզապես  հարմարվում  է  երբեմն, բայց  այսօր  մենք  ունենք  մշակույթի  նախարարություն, որը  մեզ  օգնում  է  բազմաթիվ  հարցերում, իսկ  ինչու  չունենաք  նաև  պատգամավոր: Այն  էլ  այնպիսին, ով  լի  է  արվեստագետի  արմատներով, մարդ  ով  տեղեկացված  է, մարդ  ով  զբաղվել  է  ինքնակրթությամբ՝ չբավարարվելով  ուսումով  ՛՛:

Henaran.am-ը փորձել է  երգչուհուց պարզել, թե ինչով է պայմանավորված նրա լռությունը: ՛՛Երբեմն  արտիստը  պետք  է  լռի, որ  նոր  լիցքերով  դուրս  գա  հանրության  առաջ:  Հուսամ  այս  տարվա  համար  պատրաստած  իմ  ծրագիրը  կարդարացնի  իմ  լռությունը: 2012-ի  համար  արդեն  ծրագրերս  հստակ  են. նոր  երգեր, տեսահոլովակներ, ելույթներ  և  համրեգներ: Արդեն  մի  քանի  օրից  հանրությանը  կհանձնենք  նոր  տեսահոլովակ,  որը  նկարահանվել  է  ԱՄՆ-ում՛,-մեզ հետ զրույցում նշեց Էմմին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ