16 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

ՀՀԿ նախընտրական ծրագիրը կհրապարակվի առաջիկա օրերին. Արտակ Զաքարյան

image_9034

“Յուրաքանչյուր ընտրությունից հետո հասարակության մեջ ավելի շատ թվով մարդ է փորձում իր քվեն արժեւորել նաեւ գաղափարական ու ծրագրային հիմքով”.-այօսր Կոնգրես հյուրանոցում կազամկերպված քննարկմանը, որին մասնակցում են նաեւ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ- ներկայացուցիչները, ասաց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով,  ՀՀԿ –ի` որպես ծանրակշիռ քաղաքական ուժի, առաջարկած նախընտրական  ցուցակը, բնականաբար, իր մեջ պետք է ներառեր հնարավորինս լայն քաղաքական ներուժ եւ սոցիալական լայն խմբերի համագործակցությունն իր մեջ ամփոփեր տարբեր հասարակական-քաղաքական գործիչների միջոցով:

Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն մշտապես համախմբված է գնացել ընտրություններին, որին մշտապես սատարել են տարբեր կազմակերպություններ, քաղաքական ուժեր ու նախաձեռնություններ: Համագործակցությունը Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, եղել է երկարաժամկետ, ծրագրային, բխել է կուսակցության գաղափարախոսությունից եւ ծրագրերից, եւ պետության շահերից:

Նա հավելեց, որ սա լավագույն ցուցակն է, որ կարելի էր ունենալ եւ այս թիմը գնալու է առաջիկա հինգ տարիներին հասարակության խնմդիրները լուծելու այն փոփոխությունները իրականացնելու, որը ակնկալում է հասարակությունը: Արտակ Զաքարյանը շեշտեց, որ ՀՀԿ-ի գործունեությունն այսուհետ ավելի մարդակենտրոն է լինելու, քանի որ պետության կայացմանն ուղղված ջանքերը արդյունավետ են եղել:

“Այս անգամ մեր ցուցակն ավելի ներկայացուցչական եւ  լայն կազմով է”,-նշեց Արտակ Զաքարյանը : Սա, ըստ Զաքարյանի, հնարավորություն կտա կոնսոլիդացնել բոլոր այն մոտեցումները, որոնք ՀՀԿ նախընտրական ծրագրում են ամրագրված: Ծրագիրն, ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, կհրապարակվի առաջիկա օրերին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ