26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աբովյան փողոցում կտեղադրվի Մանթաշյանցի արձանը

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Հիշեցնենք, որ  մայրաքաղաքի կենտրոնում  Մանթաշովի արձանը տեղադրելու մասին  Երևանի քաղաքապետի որոշումը դեռևս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել:

Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:

Ավելացնենք, որ արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և  բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները:

Henaran.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ