27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտակ Հերիքյանը կլքի՞ “Ժամը” լրատվականը

Henaran.am-ի տեղեկություններով, “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Հերիքյանի պաշտոնը իջեցվել է: Նա այսուհետ  կվարի միայն “Ժամը” լրատվականը:

Որոշ տեղեկություններով, նա չհամաձայնելով այդ որոշման հետ` հայտարարել է, որ ընդհանրապես դուրս է գալիս “Արմենիա”-ից: Չնայած նշենք, որ շաբաթ-կիրակի օրերին Արտակ Հերիքյանը եթերում էր:

Մեզ չհաջողվեց խոսել “Արմենիա” հեռուստաընկերության   ղեկավարության հետ. տնօրեն Դավիթ Ավետիսյանի ընդունարանից ասացին, որ դժվար այսօր կարողանանք տնօրենի հետ խոսել եւ խորհուրդ տվեցին լրատվական ծառայություն զանգահարել: Այստեղից էլ ճշտելով, թե ինչ հարցով ենք պատրաստվում դիմել ղեկավարությանը` ասացին` ուշ զանգահարեք:

Արտակ Հերիքյանը առավոտյան խնդրեց զանգահարել մեկ ժամից, քանի որ ինքը ժողովի: Ապա մեր հեռախոսազանգերին նա այդպես էլ չարձագանքեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ