02 Հունիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Ոստիկանությունը մի քանի որոշումներ է ուղարկել միջազգային փորձաքննության.

image_8885

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Մարդու իրավունքների պաշտպանի` Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ‘Լեզվի մասին’ ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կազմված լինելու հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ  ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի ‘Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,  քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին’ թիվ 318-Ն, ‘Փախստականին, ինչպես նաեւ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը եւ փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին’ թիվ 1417-Ն որոշումները եւ փաստաթղթերի ձեւանմուշները ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի միջոցով ուղարկվել են միջազգային փորձաքննության:

Եզրակացությունը ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, վերը նշված որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով  ՀՀ ոստիկանությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ