07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:

Այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ  Սամվել Նիկոյանը:

Ապրիլի 4-ին տեղի կունենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս:

Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ