26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ում չեն լսել “ժառանգության” մեղադրանքները

“Ես նման հայտարարություն չեմ լսել, “Ժառանգության” հետ եղել են բանակցություններ, դրանց մասին ինֆորմացիան տրվել է, ավելացնելու ոչինչ չունեմ”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով “Ժառանգության” այն հայտարարություններին, թե մեծամասնական ընտրապայքարում ՀԱԿ-ը համագործակցում է իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ  Henaran.am-ի հետ զրույցում  օրերս նման հայտարարություն էր արել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Լեւոն Զուրաբյանը մեծամասնականի շուրջ ՀԱԿ- եւ “Ժառանգության” միջեւ տեղի ունեցած խմորումներին անդրադառնալ չցանկացավ: “Դուք տեսնում եք, որ  մենք այսօր համագործակցում ենք ընտրական  գործընթացի վերահսկողության շուրջ”,-նշեց ՀԱԿ համակարգողը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ինչու ՀԱԿ համակարգողը ընդդիմացավ “Ժառանգության” վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանի առաջարկին`միասնական շտաբի մասին հայտարարությունն ստորագրել քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.” Եթե մենք լիազորված ենք մեր  քաղաքական ուժերի կողմից, եկել ենք գալու համաձայնության, ինչը մենք արեցինք: Իմ դիրքորոշումը շատ ճիշտ էր` արդյունքին հասնելու առումով”:

Մեր ճշտող հարցին, թե  անհրաժեշտության դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը կստորագրի՞ փաստաթղթի տակ, ՀԱԿ համակարգողն արձագանքեց. “Մենք համաձայնվել ենք նրա հետ, ինչը ստորագրել ենք: Ի՞նչ անհրաժեշտություն կա դրա համար: Կոնգրեսի ստորագրած փաստաթուղթը շատ լուրջ փաստաթուղթ է եւ ամեն կուսակցություն ինքն է որոշում, թե որ մակարդակով է  ստորագրում համաձայնությունները: Մենք մեր ստորագրած  փաստաթղթերի համար պատասխանատու ենք, անկախ նրանից, թե ով է լիազոր ներկայացուցիչը, որ ստորագրել  է փաստաթուղթը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ