26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը ոչինչ չի սովորել, ոչինչ չի մոռացել. Շարմազանով

Կոալիցիայի` “ձեւական բնույթ” կրելու մասին ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունը, ըստ Վ. Օսկանյանի , զուտ քաղաքագիտական բնույթի  է եղել:

Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց որ զարմանալի չէր նման հայտարարությունը:

“Դեռեւս արտաքին գործերի նախարար աշխատելիս էլ նա անում էր հայտարարություն, վատ վիճակի մեջ դնելով թե իրեն, թե տվյալ գերատեսչությանը, ու հետո սկսում էր անհեթեթ բացատարություններ տալով` շտկել իրավիճակը”,-ասաց Շարմազանովը:

Նման հայտարարություններից ՀՀԿ խոսնակն առանձանացրեց Կարսի պայմանագրի, Ղարաբաղյան խնդրի ձեւաչափի, “օկուպացված” տարածքների մասին Օսկանյանի ժամանակին արած մեկնաբանությունները: “ Օսկանյանը ոչինչ չի սովորել, ոչինչ չի մոռացել: Հիմա էլ նման անհեթեթ հայտարարույթուններով անելանելի վիճակի մեջ է դնում իր թիմակիցներին ու շրջապատին”,-ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ դա Օսկանյանի մոտ արդեն բնավորության գիծ է դառնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ