26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկին ոստիկանապետը չի դիմանալու. Ազգ

Մամուլում շոշափվում է  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, իբր թե նա ինչ-որ չափով կապ ունի ոստիկանության ներքին զորքերի պահեստից հափշտակված զենքի, ռազմամթերքի հետ: “Ազգը”-ի հետ  հեռախոսազրույց ունեցավ Ալիկ Սարգսյանը զայրացած էր:

“Ես պարզապես զայրացած եմ, որ նման անհիմն լուրեր են տարածում իմ անձի հետ կապված: Մեկը հարցնող լինի, այդ մամուլի ղեկավարին կամ լրագրողին, դուք բախտ բացո՞ղ եք, թե՞ շանտաժիստ: Չկա նման բան, լրիվ անհեթեթ խոսակցություն է: Ես ընդհանրապես ինֆորմացիա չունեմ այդ մասին եւ կտրականապես հերքում եմ իմ անձի շուրջը պտտվող լուրերը”,-ասել է Ալիկ Սարգսյանը:

Նա թերթի թղթակցի հետ զրույցում ասել է անեւ, որ  դրանք  եթե շարունակվեն,  ապա կդիմի համապատասխան մարմիններին` կեղծ լուրեր տարածողներին կարգի հրավիրելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ