26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իսկ ո՞վ է մեր վաղվա քաղաքացին ու վաղվա մտավորականը

՛՛Ես  չեմ հասկանում, երբ քաղական ուժերը ասում են՝ մենք պիտի հաղթենք,այդ  ու՞մ պիտի հաղթենք,  մի տեսակ վանող բան կա այդ կոչի մեջ, եթե պիտի հաղթի, այդ ժողովուրդը պիտի հաղթի՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ խոսելով կուսակցականացված մտավորականների ու քարոզարշավի մասին:

Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում քաղաքական կյանքը չի հասել պրոֆեսիոնալ մակարդակի եւ  չի կարողանում հասարակությանը առաջ տանել, դրա համար էլ որոշ  մտավորականներ մտնելով քաղաքականության մեջ, փորձում են առաջ ժողովրդին  տանել:

Անդրադառնալով քարոզարշավին, Հաղթանակ Շահումյանը նշեց, որ կուզեր, որ մեր երկրում  քաղաքակիրթ երկրի պես արվեր ամեն ինչ: ՛՛Մեր երկրում շատ լարված են հարաբերությունները, բոլոր կուսակցություններն ունեն երիտասարդական թևեր, որը հակադրության եւ դիմակայության լուրջ թևերի է հանգեցնելու, երրիտասարդությունը պետք է ապաքաղաքականացված լինի՛՛,- կարծիք հայտնեց նկարիչը:

Ասուլիսի մյուս բանախոսը ՛՛Կարին՛՛ համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը համոզմունք հայտնեց, որ միմիայն վերկուսակցական մտավորականությունը կարող  է կերտել հայ ժողովրդի ապագան ու նրան առաջ տանել:

՛՛Վերկուսակցական մտավորականություն, որի համար գաղափարական հենքը ամեն ինչից վեր կլիներ, կոչ եմ անում մտավորականությանը վեր կանգնել կուսակցականությունից, դա թայֆաբազություն է՝՛՛ես էս թիմից եմ, դու ՝ էն՛՛, ի՞նչ է՝ ՛՛սարոյան եղբայրներ՛՛ ենք խաղու՞մ: Այն մտավորականը, որ կանգնում է ինչ-որ քաղաքական ուժի կամ կուսակցության կողքին, մի պահ թող մտածի, իսկ ինչ կմտածեր Կոմիտասը, եւ ինչ հայացքով կնախատեր Կոմիտասը՛՛,- կարծիք հայտնեց Գագիկ Գինոսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները պետք է իմանան մտավորականի քաշն ու գինը, հասկանան՝ ինչ դեր ունի այն հայ հասարակությունում: Բանախոսը մեջբերեց Նժդեհի խոսքերը.՛՛Հայ ժողովրդի ճակատագրի դարբինը հայ մտավորակնությունն է՛՛:

՛՛ Իշխանության կողքին, բայց ոչ՝  իշխանության մեջ: Յուրաքանչյուր մտավորական պետք է ասի Հայաստանի՝ իր տեսլականը, ոչ թե գովերգի մի քաղաքական գործչի, ով խայտառակաբար հեռացավ ասպարեզից, մի՞թե նման մտավորականը պետք է դաստիարակի իմ երեխային՛՛,- հարց ուղղեց արվեստագետը՝ համոզմունք հայտնելով, որ մտավորականը  պետք է վեր կանգնի ամեն տեսակի քաղաքական ցեխոտ թոհուբոհից:

Նա նշեց նաեւ, որ դեմ է ցանկացած հովանավորչությանը, քանի որ հովանավորության սպասող արվեստագետի կամ մտավորականի մոտ սկսում է զարգանալ մուրացկանի հոգեբանությունը, եւ նա քիչ-քիչ դառնում է անազատ, եւ մի օր էլ՝ շահադիտական նկատառումներից ելնելով՝ կանգնում այս կամ այն կուսակցության կողքին:

՛՛Այդ ինչո՞ւ բանվորը կամ արհեստավորը պետք է իր աշխատանքով ու ջանքերով իր ապրուստը վաստակի, իսկ մտավորականը կամ արվեստագետը պիտի նստի ու սպասի հովանավորչության՛՛,- ասաց Գ.Գինոսյանը:Ըստ արվեստագետի` 2 բան, կա , որն աններելի է` մտավորականության փոշիականացում եւ երիտասարդության կուսակցականացում:

‘Ապրիլի 24-ին գլխատվեց հայ մտավորականությունը, չի կարելի այսօր թույլ տալ սպիտակ եղեռն: Աններելի է նաեւ, երբ քաղաքական ուժերը մաղում են ակտիվ ու խելացի երիտասարդներին` նրանց դարձնելով պատեհապաշտ ու կուսակցական կարիերիստ’,- ընդգծեց Գինոսյանը:

Վերջում նա նկատեց, որ այսքան քաղաքական  թոհուբոհի մեջ որեւէ քաղաքական գործիչ կամ մտավորական հարց չբարձրացրեց` ‘Իսկ  ո՞վ է մեր վաղվա քաղաքացին,ազգի քաղաքացին, ՀՀ քաղաքացին’, որեւէ մեկը չհնչեցրեց այդ հասկացությունը, եւ որեւէ մեկը չկարեւորեց, որ պիտի մեծացնենք սրտացավ  ու լավ քաղաքացի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ