26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես միշտ էլ պահեստային տարբերակով կարող եմ հանդես գալ, եթե … Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց իր նախագահի թեկնածությունը

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր նա ասաց “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ:

Հարցին, թե դուք մեկ տարի առաջ հայտարարել եք, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն չունեք, ուժի մեջ է այդ հայտարարությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

”Դա ամբողջական հղման արտաբերումը չէ: Ես ասել եմ, որ իմ նախընտրությունը այն է, որ ՀՀ նոր սերունդը առաջ բերի մի նոր այլընտրանք, որին ես կզորակցեմ որպես ազատ քաղաքացի: Ես հուսով եմ, որ այդ այլընտրանքը կլինի, իսկ եթե չէ, ես եւ իմ սերնդակիցները միշտ էլ պահեստային տարբերակով կարող ենք հանդես գալ”:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ընտրողների ցուցակներին ու նշեց, որ ցուցակները ոչ միայն ուռճացված են, այլեւ ուռճացված են Սահմանադրական իրավունքի կոպիտ խախտմամբ : “ՀՀ Սահմանադրությունը չի ճանաչում քաղաքաքացիների տարբեր տեսակներ: Դու քաղաքացի ես եւ պետք է ունենաս ընտրության իրավունք: Ոչ միայն երկքաղաքացիները, այլեւ ՀՀ  շատ քաղաքացիներ չեն կարող ունենալ հնարավորություն մոտենալ ՀՀ դեսպանատուն եւ իրենց քաղաքացիական իրավունքն իրականացնել”,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե  ըստ մամուլի հրապարակումների “Ժառանգությունը” այսպես ասած, խաղեր է տալիս իշխանության հետ,  Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այդ մասին գրում է այն մամուլը, որի քաղաքական հենարանն ինքն է այդ հետագիծն անցել /ակնարկեց  իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը/:

Միեւնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե Հայաստանում կայանան ազատ եւ արդար ընտրություններ, “Ժառանգությունը” պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, իսկ եթե ընտրություններն անցնեն կեղծիքներով, “Ժառանգությունը” կշարունակի պայքարել հրապարակից հրապարակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ