26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոալիցիան փոխո՞ւմ է պորտֆելները. Երկիր

Քարոզարշավը դեռ նոր-նոր է հունի մեջ մտնում, բայց վերեւներում, “Երկիր” օրաթերթի տեղեկություններով, արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում:
Թերթի աղբյուրները պնդում են, որ, երբ ձեւավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն:

Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ դեմ չէ իր պորտֆելը հանձնելուն: Նա նախընտրում է ավելի հանգիստ պաշտոն, ասենք` դեսպան որեւէ երկրում: Հակառակ նրան` առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը չի կարողանում համակերպվել նախարարի պաշտոնը թողնելու մտքի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ