25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հացադուլ` հանուն հայրության ճանաչման. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական Ժամանակ”-ի, 37-ամյա Դավիթ Ծաղիկյանն այսօր պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի մուտքի մոտ: “Նման միջոցով նա բողոքելու է դատարանի այն որոշման դեմ, որի պատճառով ինքը 4 տարի է, իր պնդմամբ, ապօրինաբար զրկվել է զավակից, որն արդեն 6 տարեկան է:

Դավիթ Ծաղիկյանը թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դատաբժշկական փորձագետ Շոթա Վարդանյանը եզրակացություն է տրամադրել` իբր երեխան չի սերում իրենից, չնայած որեւէ փորձանմուշ չի վերցվել Դավիթից: Հացադուլի պատրաստվող տղամարդն ասել է, որ ակցիան իրականացնելու է ԱԱԾ-ի մոտ, որովհետեւ դա ԱԱԾ-ի խնդիրն է: “Այստեղ արդեն երեխայի առքուվաճառք է տեղի ունեցել:

Այլ կերպ չեմ կարող որակել: Ինչքա՞ն փող են վերցրել, որ իմ երեխայից զրկել են ինձ”,- հարցնումէ Դավիթ Ծաղիկյանը, որը 4 տարի շարունակ ապարդյուն փորձել է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս գործում առկա բազում ապօրինությունների վրա: “Հացադուլ կանեմ այնքան ժամանակ, մինչեւ ԱԱԾ պետը չընդունի ինձ, եւ չտեղեկացնեմ նրան: Կամ թող ասի` տեղյակ եմ, ընթացք կտամ”,- ասել է Ծաղիկյանը:

Սա ընտանեկան այն պատմություններից է, երբ բաժանումից հետո, պատկան մարմինների որոշմամբ փոքրիկ տղան մնացել է մոր միանձնյա խնամակալության ներքո”,- գրում է  թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ