26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‘Ինչո՞ւ եք կոալիցիան դարձրել սրբության սրբոց’. Հմայակի զարմանքը

‘Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը կարող է լինել կոալիցիայի համաձայնագրի տակ, բայց չի կարող լինել այս համաձայնագրի տակ’,- այսօր ՀՔՄ նիստում իր տարակուսանքը հայտնեց ‘Ժառանգության’ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ինչին քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չկարողացավ չմիջամտել.

‘Ինչո՞ւ եք կոալիցիան դարձրել սրբության սրբոց’: Ռուբեն Հակոբյանը, ով իր գործընկերներից առանձնանում էր մարտական տրամադրվածությամբ, նկատեց.’Պարոն Հովհաննիսյան, դուք վարողն եք ու չպիտի միջամտեք,  կամ էլ ինձանից հեռու նստեք, դուք ձեր միջամտելով ցույց եք տալիս, որ դուք վաղուց ԲՀԿ-ական եք`  ոչ թե անկուսակցական’:

Հիշեցնենք, որ ՀՔՄ այսօրվա նիստում չորս կուսակցությունների ներկայացուցիչներ` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ ‘Ժառանգություն’, պետք է ընդունեին միջկուսակցական շտաբ ստեղծելու եւ նրա կառուցվածքը հաստատելու մասին համաձայնագիրը:’Ժառանգություն’ կուսակցությունը ձեռնպահ մնաց հետագա համագործակցությունից, քանի որ իր կողմից ներկայացված պահանջը, որ համաձայնագրի տակ պետք է ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը,  ի կատար չէր ածվել:

ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց Ռուբեն Հակոբյանին.’Հիմա դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունն եք ուզո՞ւմ: Եթե այո, գնամ բերեմ այդ ստորագրությունը’: ‘Ժառանգության’ փոխնախագահը պատասխանեց, որ չի կասկածում Զուրաբյանի հնարավորությունների վրա, որ նա անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին կբերի, սակայն ունի բոլոր հիմնավորումները, թե ինչու է պահանջում կուսակցությունների առաջնորդների ստորագրությունը:

Նա ընդգծեց, որ հանրահավաքներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր կողմից կատարված քաղաքագիտական վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ԲՀԿ-ն պետք է միանա իրենց:

‘Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ ընդգծեց, որ դա իր անձնական տեսակետն է, ի՞նչ իմանամ նույն բանը չի ասի այս փաստաթղթի հետ կապված, որ իր անձնական կարծիքով կամ քաղաքագիտական վերլուծությամբ այդ փաստաթուղթը անհեթեթություն է’,- հիմնավորեց Ռուբեն Հակոբյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ