03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն ծնողական ժողով էր հրավիրել. Ժողովուրդ

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ եւ Մարալիկ համայնքներ: Ըստ “Ժողովուրդ”-ի մինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: Թերթին  Արթիկից հայտնել են, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր “Հայէլցանցեր” ընկերության գլխավոր տնօրենի` իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ`առավոտյան, հանդիպել էր Աժ պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանը:

Թեեւ վերջինս համարվում է Հանրապետական կուսակցության թեկնածուն, այնուամենայնիվ, շատ ՀՀԿ-ականներ շտապել են ԲՀԿ-ականների մոտ արդարանալ, թե լույսերն անջատելու մտահղացումը եղել է Վարագյանինը, իրենք որեւէ առնչություն չունեն:

Հավանաբար սա է եղել պատճառը, որ մինչ ԲՀԿ նախագահի ելույթը, “լույսերը տվել են”: Թերթը գրում  է, որ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցների, մանկապարտեզների մեծ մասում տարբեր բնույթի ժողովներ են հրավիրվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ