17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի փեսան եւ Աբովյանի հարկայինի պետը “ճշգրտումներ” են անում

Henaran.am-ի տեղեկություններով, Աբովյանի հարկային տեսչության պետ Lյուդվիգ Ղազարյանը օրերս իր մոտ է կանչել քաղաքի մանր ու միջին բիզնեսով զբաղվող հարկատուներին եւ ասել, որ պետք է քվեարկեն ԲՀԿ-ի օգտին:

Հարկատուների մեջ եղել են նաեւ հանրապետականներ, որոնք ըմբոստացել են այդ պահանջի դեմ: Ավելին, հարկայինի պետը “կարգադրել” է արդեն բերել ռեալ ցուցակները, այլապես ասել է, որ մայիսի 6-ից “խիստ է վարվելու խաբողների հետ”:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լյուդվիգ Ղազարյանը Աբովյանի քաղաքապետ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի`  Կարո Գուլոյանի մտերիմ ընկերն է, եւ միասին են կատարում “ճշտգրտումները”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ