25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” կապկեց ՀՀԿ-ին. Հմայակ Հովհաննիսյան

 

 

 

 

 

 

 

 

“Երբ մարդիկ անազնիվ քայլ են անում, ստիպված են դիմել ինչ-որ պատճառաբանությունների, ինչ-որ մտացածին քայլ են անում, ժողովրդական լեզվով ասած` ինչ-որ մահանաներ են փնտրում”:

Այսօր, անդրադառնալով միասնական շտաբին մասնակցությունից հրաժարվելու “Ժառանգության” որոշմանը` հայտարարել է ՀՀ քաղաքագետների միության նախագահ , ՀՀԿ-ական Հմայակ Հովհաննիսյանը, նշելով, որ, այս նախաձեռնությունը արդարության թեսթ էր քաղաքական ուժերի համար: Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ամենաազդեցիկ գերժողովրդականություն վայելելով `3 քաղաքական ուժեր այդ թեսթը կարողացան անցնել: “Չնայած  իրենց մեջ եղած քաղաքական լուրջ տարաձայնություններին, այդ 3 քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտան` գիտակցելով, որ ազատ, արդար ընտրությունների անցկացումը վեր է կուսակցությունից”, -հայտարարեց նա:

Henaran.am-ը  Հմայակ Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել “Ժառանգության” այն հայտարարությունը, թե միասնական շտաբը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է եւ հետաքրքրվեց, թե առնչություն  ունի՞ ՀՀ 2-րդ նախագահը այդ շտաբի ստեղծման հետ.  “Անհեթեթ գնահատականներին ես չեմ ուզում արձագանքել, որովհետեւ նորից եմ ասում` մարդիկ այդ ազնվության թեսթին չդիմացան: Մարդը կատարեց քայլ հետեւելով Գալուստ Սահակյանին, կապկեց Գալուստ Սահակյանի  քայլը բոլորի աչքի առաջ”:

Այսպես մեկնաբանեց Հմայակ Հովհանիսյանն ու հավելեց, թե “Ժառանգությունը” հեռացավ միասնական շտաբից` դրանով իսկ վիրավորեց նախաձեռնության հեղինականերին եւ քաղաքագետների միությանը: Մենք իրավունք ունենք այսօր նրանց ասելու, որ իրենք հետեւել են հանրապետականի այն քայլին, որը ես վստահ եմ, ՀՀԿ ղեկավարությունը կվերանայեր եւ այստեղ կուղարկեր ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ օրինակ Դավիթ Հարությունյանին` մասնակցելու համար շտաբի աշխատանքներին , եթե “Ժառանգությունը” նրան չձայնակցեր, գայթակղություն չստեղծեր նրանց համար, որ այս շտաբը չի գործելու”,- շարունակեց Հմայակ Հովհաննիսյանը եւ հավելեց, թե շտաբը գործելու է, 3 ուժեր համախմբվել են: Իրար կողքի նստել են մարդիկ, որոնցից մեկը իշխանության մեջ էր, մյուսը` ճաղերի ետեւում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի , ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ “Ժառանգության” մասնակցությամբ ստեղծված միասնական շտաբի աշխատանքներին “Ժառանգությունը” հրաժարվեց մասնակցել` նշելով, որ իրենց նախապայմանը` քաղաքական ուժերի ղեկավարների  կողմից ստորագրել համապատասխան փաստաթուղթ` չի ընդունվել:

Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե կարծում է ՀԱԿ-ը Քոչարյանի իշխանության օրոք ավելի քիչ է տուժել, քան “Ժառանգությունը”, ու նշեց, թե “Քոչարյանի օրոք Րաֆֆի Հովհաննիսյանը  պաշտոն էր զբաղեցնում` Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենն էր”:

“Այդ ով ասաց, որ ՀԱԿ-ն ավելի  հանդուժող է տրամադրված  Քոչարյանի նկատմամբ, քան “Ժառանգությունը”, եւ դրա համար այսօր կասկածներ է տածում այս ձեւաչափի նկատմամբ: Մարդիկ արդարացում չեն գտնում իրենց քայլին”:

Հարցին, թե  “Ժառանգությունն արդյոք ՀՀԿ-ի հետ համագործակցում է, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, թե “Ժառանգությունը” ոչ միայն կրկնեց ՀՀԿ ներկայացուցչին, այլ նաեւ “Ժառանգությունը” բերում է այն փաստարկները, որոնք փորձում է օգտագործել Հանրապետական կուսակցությունը: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե Հանրապետականն անընդհատ հայտարարում է, որ երկրում ստեղծված վիճակի պատասխանատվությունը հավասարապես կրում են կոալիցիոն բոլոր կուսակցությունները, նույնը ասում է “Ժառնգությունը”: Սա, ըստ Հովհաննիսյանի`  նշանակում է, որ նրանց միջեւ կա համաձայնության դաշտ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ