26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ն աշխատում է “դվիժոկով”

ՀԱԿ հանրահավաքը բացեց Արամ Մանուկյանը:  Նա հայտարարեց, թե որքան էլ իշխանությունները փորձեն խոչընդոտել, միեւնույն է, ՀԱԿ-ին դա չի խանգարի: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հանրահավաքը կես ժամով հետաձգվեց միայն այն պատճառով, որ հոսանք չէր ապահովվել, եւ ՀԱԿ-ը ստիպված է աշխատել “դվիժոկ”-ով:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք արդեն եղել են հանրապետության 5 մարզերում, կլինեն եւս 5-ում: Նշեց, որ բոլոր հանդիպումենրի ժամանակ իշխանությունները խոչընդոտել են ՀԱԿ-ի հավաքները եւ ժողովրդին արգելել հրապարակներ գալ:

“Էջմիածնում էն  հզոր գեներալները, որ ազգի պարծանքն են, ամեն կերպ մարդկանց արգելել են մտնել հրապարակ”,- հայտարարեց, Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանի ելույթն ընդհատվեց, որովհետեւ հանրահավաքի միջին շարքերում կանգնածները հասկացրին, որ չեն լսում նրա ձայնը: Միայն տեխնիկայի տեղափոխությունից հետո հանրահավաքը շարունակվեց:

Մինչ բարձրախոսները կտեղափոխեին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շրջան արեց հրապարակում եւ անձամբ ողջունեց առաջին շարքերում կանգնած ՀԱԿ ակտիվիստներին: Այս պահին ելույթ է ունենում թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված լրագրող Գայանե Առուստամյանը: Նա հավաքվածներին ողջունեց այսպես.”Բարեւ մեր սիրելի ազատամարտիկներ” եւ սկսեց իր ելույթը:

Այս պահին ելույթ է ունենում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը: Նա անդրադառնում է Հայաստանի արտաքին մարտահրավերներին:

Լուսանկարը` Մարիաննա Ղահրամանյանի 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ