26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԸԸՀ-ն քննության է առել Սամվել Ֆարմանյանի դիմումը

Այսօր` ապրլի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը, համաձայն որի նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում:

Մասնավորապես, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա համար օրենքով սահմանված համաձայնությունը:

Թիվ 2 ԸԸՀ-ի նիստում թեկնածու Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից չներկայացվեց որևէ ապացույց առ այն, որ թեկնածուն դիմել և ստացել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համաձայնությունը, ինչը պարտադիր պայման է:

Հետևաբար, վարույթի տրամաբանական ելքը պիտի լիներ թեկնածու Ս. Ֆարմանյանի դիմումի բավարարումը և, արդյունքում, թեկնածու Վլ. Կարապետյանի կողմից օրենքի խախտումով փակցված պաստառների հեռացումը: Թեև դա իրավական  տեսանկյունից կլիներ միակ ճիշտ լուծումը, սակայն քարոզարշավում հավասար մրցակցության իմաստով թեկնածու Վլ. Կարապետյանի համար կստեղծեր լրացուցիչ բարդություններ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` թեկնածու Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը հայտնեց հանձնաժողովին, որ հրաժարվում է ներկայացված դիմումից, որից հետո հանձնաժողովը որոշում կայացրեց կարճել հարուցված վարչական վարույթը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թեկնածու Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից պատգամավորության թեկնածու Ս. Ֆարմանյանի դեմ ներկայացված նույնաբովանդակ դիմումը հանձնաժողովը մերժեց, քանի որ, ի տարբերություն թեկնածու Վլ. Կարապետյանի, պատգամավորության թեկնածու Ս. Ֆարմանյանը սահմանված կարգով ստացել էր պաստառները փակցնելու համաձայնությունը:

Henaran.am-ին փոխանցում են Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ