29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում շահագործման հանձնվեց Զամառլուի կամուրջը

image_8243

Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոռիում մասնակցեց Զամառլու կամրջի բացման արարողությանը:

Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում գտնվող Զամառլու կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 2006-ին, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ: Հատկացված միջոցների մի մասը ծախսվել է հանրապետություն համապատասխան մետաղակառուցվածներ ներմուծելու եւ որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետագայում շինարարությունը կոնսերվացվել է:

Զամառլու կամրջի կառուցման աշխատանքները վերսկսվել են 2010-ին “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի կողմից:

“Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշեց, որ կամրջի բացումը շատ խոշոր նախագծի իրականացում էր: “Կամրջի աշխատանքների ավարտը հնարավոր եղավ իրականացնել երկրի կառավարության, իշխանության մշտական ուշադրության եւ համագործակցության արդյունքում: Մենք Հայաստանի հետ կապված ենք ոչ միայն պատմությամբ, այլեւ ընդհանուր աշխատանքներով”,-ասաց Յակունինը:

ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման  նախարար Արմեն Գեւորգյանը երկրի իշխանության անունից շնորհակալություն ասաց “Ռուսական երկաթուղիներին” նման ծրագիրը կյանքի կոչելու համար:

Կամրջի աշխատանքների ավարտը խորհրդանշող հուշաքարը բացեցին Յակունինը եւ Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարը: Հանդիսությանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանը:

Նշենք, որ կամուրջը կառուցվել է դեռեւս 1895-ին` Նիկոլայ 2-րդի օրոք:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ