27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա

 Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Ապրիլի 21-ին եւ 22-ին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամի 15-18մ/վրկ: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն սպասվում: Իսկ Արարատյան դաշտում կդիտվի առանց էական տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա:

Ապրիլի 23-ին Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, արեւելյան շրջաններում հնարավոր է համեմատաբար առատ անձրեւ, այլ շրջաններում կդիտվեն միայն կարճատեւ տեղումներ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 20մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում ապրիլի 21-ին կդիտվի առանց տեղումների եղանակ:
Այս գիշեր +9+11, ապրիլի 21-ի ցերեկը +22+24, երեկոյան +14+16:Ապրիլի 22-ին ցերեկն առանց տեղումների, երեկոյան հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Ապրիլի 23-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առատ տեղումներ չեն կանխատեսվում, հնարավոր է քամի մինչեւ 15մ/վ:

Henaran.am -ին հաղորդում են Meteo-tv լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ