26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Ֆարմանյանը Վլադիմիր Կարապետյանին առաջարկում է միասին հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ֆարմանյանն այսօր “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին գրառում է թողել, որում անդրադառնում է քարոզարշավի ընթացքին եւ նույն ընտրատարածքում իր մրցակից ՀԱԿ –ի կողմից առաջադրված Վլադիմիր Կարապետյանին հերթական առաջարկությունն անում:  

 Սամվել Ֆարմանյանը, մասնավորապես, գրում է.” Քարոզարշավն այսօր կիսվում է: Որպես պատգամավորության թեկնածու, ընդհանուր առմամբ գոհ եմ մինչ այս պահը Նոր Նորքի N 2 ընտրատարածքում քարոզարշավի ընթացքից: Շարունակում եմ հավատալ, որ քաղաքակիրթ ընտրապայքարի առումով մեր ընտրատարածքը կարող է լինել օրինակելիներից մեկը ողջ երկրում: 

Ափսոսում եմ, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները միասին դիտելու՝ նախորդ շաբաթ արված իմ պարզ առաջարկը, մրցակցիս կողմից չընդունվեց՝ որպես հիմնավորում ներկայացնելով նախատեսված հեռուստաբանավեճի առավել անհրաժեշտությունը: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ պարոն Կարապետյանը ճիշտ չի ընկալել իմ առաջարկի իմաստը, որը գալիս էր ոչ թե փոխարինելու հեռուստատեսային եթերում բանավեճի գաղափարին (իմիջիայլոց, ես գրեթե ամեն օր այս կամ այն կերպ ստիպված կրկնում եմ, որ ԸՆԴՈՒՆԵԼ եմ բանավեճի առաջարկը և ինձ համար, իրոք, տարօրինակ է, որ պարոն Կարապետյանն ամեն օր հայտարարում է, թե ինքը սպասում է իմ արձագանքին), այլ փոխլրացնելու և հարստացնելու այն:

 Ինչպես երեկ՝ Հ2-ի եթերում, այնպես էլ այսօր կրկնեմ որ ես տվել եմ իմ համաձայնությունը Արտակ Ալեքսանյանի առաջարկությանը՝ ապրիլի 26-ին, մրցակցիս հետ միասին, որպես թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ, հյուրընկալվելու Արմնյուզի ուղիղ եթերում: 

Մինչ այդ, թեև Վ. Կարապետյանի կողմից ցայսօր դրսևորած խուսափողական կեցվածքը, իր ու իր նեղ թիմակիցների կողմից գործադրվող սև քարոզչությունն ու վիրավորական ակնարկները լավատեսության մեծ հիմքեր չեն տալիս, ես, հավատարիմ քաղաքակիրթ և օրինակելի ընտրապայքար ծավալելու իմ առաջնային հանձնառությանը, մրցակից թեկնածուիս առաջարկում եմ՝ ապրիլի 24-ին միասին առաջնորդելու Նոր Նորք համայնքի մեր աջակիցների երթը Ծիծեռնակաբերդ՝ միասին խնկարկելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Վստահ եմ՝ մենք կարող ենք և նույնիսկ պարտավոր ենք վեր կանգնել պահի՝ թելադրող քաղաքական մշակույթի իներցիայից, դրսևորել պատասխանատվություն և ապացուցել, որ մենք տարբեր ենք…”:

Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, օգտվելով առիթից, Սամվել Ֆարմանյանին բանավեճի հրավիրեց, ինչին հետեւեց Սամվել Ֆարմանյանի դրական պատասխանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ