20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան ուղղորդել ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը

Անցած շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին այդ կազմակերպությունում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել են Հայաստանի մոտեցումներն Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցի առնչությամբ, որի համար առիթ էր ընձեռել ադրբեջանական կողմը: Ոգեշնչվելով Սեուլում վերջերս կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիեւի հնչեցրած անհեթեթ մեկնաբանություններից` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է կրկնել իր նախագահի անհաջող քարոզչությունը ՄԱԿ ԱԽ-ում, ինչը մեր ունեցած տեղեկությունների համաձայն տարակուսանք է առաջացրել անդամ երկրների շարքում: Այս առթիվ ՀՀ դեսպանի կողմից վերջիններիս տեղեկացվել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը “պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչական գրքի կրկնվող հերթական հատված, այլ ոչ թե որպես Հայաստանի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ արվող դիտարկումներ:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ զեկուցման մեջ Հայաստանի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ Ադրբեջանի կողմից վկայակոչված տեղեկատվությունը պարունակում է բազմաթիվ կեղծիքներ: Անհիմն դիտարկումներ անելու եւ Անվտանգության խորհրդի ընթացակարգը չհարգելու փոխարեն նախընտրելի կլիներ, որ Ադրբեջանի կառավարությունն ու իր ներկայացուցիչները իրենց հայտարարությունները նախապատրաստելիս հիմնվեին ԱԷՄԳ-ի զեկույցների եւ փորձագետների գնահատականների վրա:

Ինչպես հայտնի է, 2011-ի հունիսին միջուկային տեղակայանների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությամբ ուսումնասիրել է ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը:

ԱԷՄԳ միջուկային տեղակայանների անվտանգության հարցերով ստորաբաժանման ղեկավարության ներքո փորձագիտական խումբը 2011-ի մայիսի 16-ից հունիսի 2-ը անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությամբ մանրամասն ուսումնասիրություն է իրականացրել եւ հադես եկել զեկույցով, որում նշվում է. “Հայաստանը բարձր է գնահատվում միջազգային միջուկային հանրության հետ իր  բաց համագործակցության համար”:

Ինչպես ընդգծվել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի` Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ, Հայաստանը շարունակում է ցուցաբերել ամբողջական հաստատակամություն եւ համաձայնություն միջազգային միջուկային անվտանգության դրույթներին եւ պատշաճ կերպով նպաստում է դրանց իրագործմանը: Բազմակողմ մակարդակում եւ մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության միջոցով Հայաստանը շարունակաբար ուժեղացնում եւ իրականացնում է ամուր եւ միասնական անվտանգության չափանիշներին ուղղված միջոցառումներ:

Ցավոք, Ադրբեջանը, ցանկանալով օգտագործել իր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընձեռնված յուրաքանչյուր հնարավորությունը Հայաստանին վարկաբեկելու համար, մոռանում է իրենից ակնկալվող ջանասիրության եւ փաստերը ստուգելու մասին: Անհրաժեշտ է հիշեցնել, որ նման անփույթ հայտարարությունները ոչ միայն անընդունելի են Խորհրդում, այլ  նաեւ սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը:

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին Անվտանգության խորհրդում նման անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան եւ ռեսուրսները ուղղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում բովանդակային մասնակցությանը եւ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հարատեւ լուծման ձեռքբերմանը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ