26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե մի քիչ համեստ ապրեն նախագահը, վարչապետը, պատգամավորները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, ինչպես է ՛՛Ժառանգությունը՛՛ պատրաստվում իրականացնել իր ծրագրային դրույթները՝ այն է՝ պետբյուջեի ավելացում եւ ներգաղթի կազմակերպում, ՛՛ժառանգության՛՛ առաջնորդը նշեց, որ եթե իրենք կազմեն մեծամասնություն խորհրդարանում, ապա ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորները կամ նախարարները չեն օգտագործելու իրենց լիազորությունները՝ բիզնես կամ եկամուտ ունենալու վրա:

՛՛Ստվերային եկամուտները կմտնեն պետական բյուջե, բացի այդ կվերացվեն պետական պաշտոնյաների ավելորդ ծախսերը: Եթե առաջիկա հինգ տարում մի քիչ համեստ ապրեն նախագահը, վարչապետը, պատգամավորները  եւ այլ պաշտոնյաները, ապա  վստահեցնում եմ, որ այնպիսի բյուջե կունենանք, որ կուղղվի սոցիալական հարցերի լիարժեք լուծման վրա:Սա կախարդական որևէ բան չէ, այլ՝ սովորական հաշվարկ՛՛,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Ր.Հովհաննիսյանի համոզմամբ, եթե առաջիկա հինգ տարիների ընթացքում ՛՛Ժառանգությանը՛՛ չհաջողվի կանգնեցնել արտագաղթը, ապա կուսակցությունն իր ծրագիրը տապալված կհամարի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ