26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‘Մեր փաստարկները Թուրքիային հնարավորություն չեն տալիս ժխտելու Ցեղասպանությունը’.Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության մասին հայկական կողմի փաստարկները Թուրքիային որեւէ հնարավորություն չեն տալիս ժխտելու Ցեղասպանության եղելության փաստը, ասում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

‘Մենք կազմակերպել ենք թանգարանային մի շարք ցուցադրություններ, եւ դրանք ունեն շարունակական բնույթ: Մշակում ենք մեր առաջիկա երեք տարիների աշխատանքը, որն իրականացնելու ենք մինչ 100–ամյակի լրանալը’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ մայիս ամսին  Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտը  կկազմակերպի հանդիսավոր միջացառում` նվիրված ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր եւ հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին։ Սեպտեմբերին այն կկազմակերպի միջազգային գիտաժողով եւ ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90 –րդ տարելիցին: Այս տարի հրատարակվելու է նաեւ Ցեղասպանության վերաբերյալ շուրջ 25 անուն գրականություն: Շրջիկ ցուցադրություններ են կազմակերպվելու  մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Շվեդիայում, Լիբանանում եւ Դանիայում:

Ասուլիսին  ներկա էր նաեւ 2010 թ. ‘Արդյո՞ք եղել է հայկական Ցեղասպանություն’ զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը, ով իր ելույթում ասաց, որ բոլոր փաստարկները վկայում են այն մասին, որ եղել է Հայոց ցեղասպանություն:
‘Երբ մենք հրապարակեցինք մեր զեկույցը, այդ ժամանակ հասկացանք, որ իրավական տեսանկյունով անկասկած եղել է ցեղասպանություն’,-ասաց Ջեֆրի Ռոբերտսոնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ