26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքերը թող բացեն իրենց աչքերն ու վերջապես ճանաչեն կատարվածը. Դանիել Դեքեր

“Թուրքերը թող բացեն իրենց աչքերն ու վերջապես ճանաչեն կատարվածը”, – նման հորդորով այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էր ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը:

Միաժամանակ նա չթաքցրեց իր ոգեւորությունն ու նշեց, որ ամեն տարի այս օրը այցելում է Հայաստան եւ իր պարտականությունն է համարում գտնվել հայ ազգի կողքին:

“Ես մեծ ոգեւորություն եմ ապրում ամեն տարի այս օրն այցելելով այստեղ, եւ միաժամանակ պարտավորված եմ լինել ամեն հայի կողքին”,- նշեց Դեքերը:

Հիշեցնենք, որ Դանիել Դեքերի անունը Հայաստանում հայտնի է 2005 թվականից ի վեր, երբ Ցեղասպանության 90-ամյակի առիթով նրա կատարմամբ  հնչեցին իր իսկ խոսքերով գրված “Մուշ” եւ “Ադանա” երգերը, որոնց երաժշտության հեղինակը Արա Գեւորգյանն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ