24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինքնաբացարկ ինքնաբացարկի հետեւից. ի՞նչ է կատարվում ՕԵԿ ցուցակի եւ Արթուր Բաղդասարյանի հարազատների հետ

ՕԵԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում գտնվող “Բույսերի աշխարհ” կորպորատիվի հիմնադիր  Մհեր Համբարձումյանն ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել:

ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը Henaran.am-ի  հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկությունը, նշեց, որ Մհեր Համբարձումյանն  ինքնաբացարկ է հայտնել  կուսակցության որոշմամբ  կուսակցական այլ աշխատանքի, մասնավորապես, տարածքային կառույցում եւ տեղամասային հանձնաժողովում աշխատելու համար:

Henaran.am-ի դիտարկմանը, թե այս դեպքում ինչո՞ւ են ինքնաբացարկ հայտարարած ՕԵԿ-ականները նախապես ներառվել կուսակցության համամասնական ցուցակում, եթե կուսակցությունն է նման որոշում կայացնում,  ՕԵԿ խոսնակն ասաց, որ կուսակցության ռազմավարությունը տարբեր ժամանակահատվածներում կարող է նաեւ փոփոխվել:

Հավելենք, որ ավելի վաղ ՕԵԿ համամասնական ցուցակից դուրս էին եկել կին թեկնածուներ Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը եւ Մերի Ղոնյանը, ինչպես նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանը, “Հ. Թոսունյան” ՍՊԸ տնօրեն Հակոբ Թոսունյանը:

Ինքնաբացարկ է հայտարարել նաեւ Թիվ 25  ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, ՕԵԿ-ական  Մանուկ Վարդանյանը:

Հարություն Ամիրյանը Henaran.am-ի խնդրանքով անդրադարձավ նաեւ այսօրվա մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը պատրաստվում է վաճառել ունեցվածքն ու հեռանալ Հայաստանից: ՕԵԿ խոսնակը հերքեց այս տեղեկությունը` որակելով այն որպես ապատեղեկատվություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ