26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը պաշտոնապես արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է լուրերը, թե իրենց թեկնածուն ընտրակաշառքներ է բաժանում կամ նման խոստումներ տալիս:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

‘Վերջին օրերին կրկին իր անապացույց եւ սադրիչ հայտարարություններով է սկսել հանդես գալ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա նախընտրական շտաբը: Մինչ վերջերս հետապնդման մոլուցքով տառապող այդ թեկնածուն եւ իր կողմնակիցները այժմ էլ սկսել են մեղադրել նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին`  իբր ‘ընտրակաշառքներ’ բաժանելու կամ նման խոստումներ տալու մեջ: Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ պնդումներն ամբողջովին հիմնազուրկ են եւ ընդամենը բխում են իր մոտալուտ ջախջախիչ  պարտությունն ակնհայտորեն զգացող Նիկոլ Փաշինյանի ընտրական մարտավարությունից: Մեր կողմից բազմիցս նշվել է, որ այդ մարտավարության հիմնական մեխն ի սկզբանե եղել է սադրիչ հայտարարություններով եւ գործողություններով թիվ 7 ընտրատարածքում ընտրությունների ընթացքի վրա ստվեր գցելը: Դրա վկայություններն են ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ջանքերով հրահրված միջադեպերը, Սամվել Ալեքսանյանի հասցեին վիրավորանք պարունակող հայտարարություններն ու քարոզչական նյութերը, ինչպես նաեւ հիմնազուրկ դիմումները զանազան պետական ատյաններ:

Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը` նկատի ունենալով թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման իրական նպատակները, վերստին կոչ է անում ընտրատարածքի բնակչությանը զերծ մնալ այդ թեկնածուի կողմից հրահրվող սադրանքներից:

Համոզված ենք, որ բոլոր նման անպատվաբեր գործողությունների պատասխանը մեր ընտրողները կտան մայիսի 6-ին իրենց քվեարկությամբ’:

Henaran.am-ին հաղորդում են Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտապից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ