26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ երիտասարդը` մինիօլիգարխ. ընտրողի բացահայտումը

Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ Սամվել Ֆարմանյանի/ ՀՀԿ/ և Վլադիմիր Կարապետյանի/ՀԱԿ/  ընտրապայքարին է անդրադարձել Լուսինե Սեդրակյանը  սոցցանցում տեղադրել է այս լուսանկարն ու գրառումը.

Նոր Նորքում ամեն ինչ խառնվել է իրար. այս ամենն արդեն, իրոք, զզվելի է դառնում:

Երեք-չորս օր առաջ, Ջրվեժում, հարևանններիս հետ միասին պատշգամբից հետևում էինք ՀՀՇ-ական Վլադիմիր Կարապետյանին, որը մեր ընտրատարածքում առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու և եկել էր մեր բակ քարոզչության: Լսեցի ու մնացի ապշած. այս ու՞ր ենք հասել, այս ու՞ր ենք գնում: Արդարության, օրինականության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսում է մեկը, ով ինքը մի շարք հարցերի կոնկրետ պատասխանելու պարտադիր կարիք ունի: Եւ այսպես`

Հարցադրում N 1:

Պարոն Վլադիմիր Կարապետյան, վերջին չորս տարիներին լինելով գործազուրկ, այդ ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով եք կարողացել, Ձեր հայտարարագրած 120 000 դրամ ամսական համեստ եկամուտով նման, շուրջ 800 000 դոլար ինքնարժեք ունեցող, մեր ժամանակների իսկական օլիգարխներին` Լֆիկ Սամոյին, Ծաղիկ Ռուբոյին ու Ալրաղացի Լյովիկին վայել եռահարկ այս առանձնատունը կառուցել Երևանի ամենաթանկ թաղամասերից մեկում` Բագրևանդում:

Կարո՞ղ եք, իսկ իմ կարծիքով պարտավոր եք, մեր քվեն ակնկալելուց առաջ, մեզ հաշվետվություն տալ, թե ի՞նչ միջոցներով է դա հնարավոր եղել: Չէ՞ որ 14 տարի արտգործնախարարության համակարգում աշխատած և ոչ մի դիվագետ, ինչպես դուք եք եղել, (պետական ծառայողի համեստ աշխատավարձով) առանց գանձագողության, թալանի և ապօրինությունների, չէր կարող ու չի կարող նման շքեղ առանձնատուն ունենալ: Խնդրում եմ նաև չմոռանալ ինձ` ընտրողիս, որպես իմ հնարավոր ներկայացուցիչ խորհրդարանում, հաշվետվություն ներկայացնել նաև Արաբկիրում և Նոր Նորքում ունեցած Ձեր երկու բնակարանների, նույն օլիգարխների սիրելի ամառանոցի վերածված Ձորաղբյուրում ձեր ունեցած նույնքան շքեղ առանձնատան կառուցման ֆինանսական կողմի մասին:

Հարցադրում N 2:

Ինչպես գոնե ինձ է հայտնի, Ձեր կինը` Լիլիթ Նազարյանը տարիներ շարունակ համարվում է դանիական հայտնի Peter Justesen կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում: Չիմացողների համար ասեմ, որ հենց այս կազմակերպության միջոցով են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում աշխատող օտարերկրացի ռեզիդենդ դիվանագետները պատվիրում և գործող միջազգային և ազգային օրենսդրությունների համաձայն, առանց մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարումների, շուկայականից անհամեմատ ցածր գներով ստանում իրենց պատվիրած ապրանքները:

Որպես օրինականության և գանձագողության դեմ պայքարի աննկուն ջատագով, ինչպես փորձում եք ներկայանալ ընտրողներին, կարո՞ղ եք դուք, Ձեր կինը ինձ ու բոլոր ընտրողներին ներկայացնել մանրամասն ֆինանսական հաշվետվություն, թե վերջին մի քանի տարիներին ինչքան ապրանք է Peter Justesen-ի անվան տակ ներմուծվել Հայաստան և դրա ո՞ր մասն է իրականում պատվիրված եղել Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում աշխատող օտարերկրյա դիվանագիտական կորպուսի կոմից, իսկ որ մասն է բարձր գներով վաճառվել սև շուկայում: Պարտավոր եք պատասխանել պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ:

Առայժմ այսքանը: Շարունակելի…

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ