26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Եվրատեսիլի” Ուկրաինայի մասնակիցն “անհետացել” է /վիդեո/

“Եվրատեսիլ-2012” երգի մրցույթից մեկ ամիս առաջ Ուկրաինայի մասնակից Գայտանան “անհետացել” է: Նույնիսկ հարեւանները նրան գրեթե չեն տեսնում: Երգչուհին հարցազրույցներ չի տալիս, հետաձգել է բոլոր համերգները եւ նույնիսկ հրաժարվել է հայտնի դիզայների մոտ փորձել համերգային զգեստը:

“ТСН”-ի տվյալներով` երգչուհին լուրջ խնդիրներ ունի ձայնալարերի հետ: Հարկ է նշել, որ երգչուհու ձայնն առաջին անգամը չէ, որ կորչում է: “Եվրատեսիլի” ընտրական փուլից անմիջապես հետո Գայտանան բողոքում էր, որ վոկալային խնդիրներ ունի:

Նախանցյալ տարի նույն խնդիրներն ուներ երգչուհի Ալյոշան, նրան օգնեցին բժիշկները:

Վերջիններս Գայտանային խորհուրդ են տալիս չշտապել եւ մոտ մեկ ամիս տրամադրել բուժվելուն: Այնպես որ Գայտանան մեկ ամիս ունի պայքարելու` ձայնալարերի խնդիրների, ավել քաշի եւ գրագողության մեջ մեղադրողների դեմ:

http://youtu.be/Z3wRr4K0x9E

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ