26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրեն Սիրունյանը` ՀԱԿ-ի խանդի ու Վանո Սիրադեղյանի հետ կապերի մասին

 Վանո Սիրադեդյանի թիկնազորի նախկին պետ, ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սիրունյանը, որը նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 5 ընտրատարածքում, Henaran.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե խանդն  է պատճառը, որ այսօր ՀԱԿ-ի քննադատության սլաքները հիմնականում “Ժառանգության” ուղղությամբ են գնում:

“Նախ եւ առաջ, այնտեղ են գտնվում այն մարդիկ, որոնք դուրս եկան ՀԱԿ-ից եւ միացան “Ժառանգությանը”: Դրան շատ խանդով են նայում Կոնգրեսի մեր պարոնները : Երկրորդ, այսօր ընդդիմադիր ուժի առաջամարտիկի դերը ստանձնել է “Ժառանգությունը”,- նշել է Սուրեն Սիրունյանը եւ հավելել.”Սա ընդամնեը խանդ է, որովհետեւ ՀԱԿ-ը վստահ է, որ “Ժառանգությունը” իրենից ավելի շատ ձայն է հավաքելու եւ փորձում է “Ժառանգությանը” վարկաբեկել” տարբեր տեսակի ստահոդ լուրերով”:

Սուրեն Սիրունյանին նման դատողությունների հիմք է տալիս ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը.”Մենք տեսնում ենք, որ միտինգները քչանում են, դա նշանակում է,  որ ՀԱԿ-ը չկարողացավ տանել էն գիծը, որը հանձն էր առել` միչեւ վերջ պայքարել: Մինչ այս ՀԱԿ-ի ղեկավարները գոռում էին արտահերթ խորհրդարանական ընտրություներ, արտահերթ նախագահական ընտրություններ: Եկավ-հասավ խորհրդարանական ընտրությունների ժամը, պայքարում են խորհրդարանական ընտրություններում, հետո կպայքարեն նախագահականի ժամանակ: Արտահերթի գաղափարն ընդհանրապես կորավ, որը հիասթափեցրեց ժողովրդին”:

Սուրեն Սիրունյանից փորձեցինք պարզել, թե այսուհանդերձ,  ինչու ՀՀՇ-ից եւ ՀԱԿ-ից դուրս են այն անձինք, որոնք համարվում էին ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավորները: ՀԱԿ նախկին անդամն ասել է, որ ՀԱԿ-ից հեռացավ ոչ միայն այդ թեւը. “Տարանջատվեցին տարբեր թեւեր, քաղբանտարկյալներ հեռացան, առանձին քաղաքական գործիչներ, եւ ես հուսով եմ, որ ընտրությունների ավարտից հետո ՀԱԿ-ում կմնան այն մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին համազգային շարժման հետ”:

Սուրեն Սիրունյանից Henaran.am-ը նաեւ հետաքրքրվել է, թե այսօր Վանո Սիրադեդյանի թիկնազորի նախկին պետը ՆԳ նախկին նախարարի հետ կապեր ուն՞ի, գուցե զրուցո՞ւմ են հեռախոսով:

“Շատ կուզենայի, բայց, էս պահին ոչ, չունեմ, կցանկանամ, որ մեկ րոպե շուտ նման հնարավորություն ստեղծվի”,-մեր հարցին այսպես է պատասխանել Սուրեն Սիրունյանը:

http://www.youtube.com/watch v=DCZnrlaPxh0&list=UUtYJw9I_lZsabu8m4Ss81bw&index=6&feature=plcp

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ