26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը կսպասի ընտրությունների ավարտին

Տեւական ժամանակ է պաշտպանության նախարարությունն աշխատում է առանց մամլո խոսնակի: ՊՆ նախկին խոսնակ, այսօր արդեն ՕԵԿ-ական պատգամավորության թեկնածու Դավիթ Կարապետյանը, ինչպես հայտնի է, նախ ազատվեց ՊՆ խոսնակի պաշտոնից եւ զբաղեցրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդականի պաշտոնը, այնուհետ անդամագրվեց ՕԵԿ շարքերը եւ հայտնվեց ՕԵԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում:

ՊՆ խոսնակի պաշտոնի համար թեեւ որոշ անուններ արդեն իսկ շրջանառվում են, բայց, Henaran.am-ի տեղեկություններով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այս հարցում չի շտապում: Սեյրան Օհանյանը, ըստ իրազեկ աղբյուրի,  որոշել է սպասել ընտրությունների ավարտին եւ ՊՆ խոսնակի պաշտոնը թափուր թողնել:

Պ նախարարը մտադիր է Դավիթ Կարապետյանին կրկին վերադարձնել նախկին պաշտոնին , եթե ՕԵԿ-ը չկարողանա հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ