20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն ԱԺ-ում “գոլդ” թիվ է ունենալու` 77 տեղ.168 ժամ

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ վերնախավում ծրագրել են այս ընտրությունների արդյունքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով իրենց համար ապահովել, ինչպես իրենք են ասում, “գոլդ թվով”` 77 պատգամավոր: Ասում են, որ իշխանական վերնախավում չեն ցանկանում ԲՀԿ-ին տրամադրել այսօր ունեցածի չափով պատգամավորական տեղեր՝ 29 մանդատ:

Փոխարենը` ցանկանում են 1-2 մանդատ ավելի ապահովել ՕԵԿ-ի եւ “Ժառանգության” համար: ՀՅԴ-ին այդ “բաժանման” մեջ իշխանական վերնախավում հատկացնում են 5 տոկոս` 6-7 մանդատով: Իսկ ՀԱԿ-ին, ըստ նույն աղբյուրների, “կհատկացվի” 10-13 տոկոս: Կարծիք կա, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին պետք է ունենան մոտ 95 մանդատ: Մնացած 35 մանդատները ծրագրվում է բաժանել մյուս 4 ուժերի մեջ: Սա իշխանական վերնախավում շրջանառվող սցենարներից մեկն է, սակայն քաղաքականությունը երբեմն անկանխատեսելի զարգացումներ է ունենում: Եվ չի բացառվում, որ ընտրությունների անիվը դուրս գա իշխանության գծած ռելսից, եւ տոկոսային թվաբանությունը մի փոքր հեղափոխական թվաբանություն ապահովի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ