26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրակաշառքի սպասումով

USAID  եւ CIVILNET.AM կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերվել էր բանավեճ՝՛՛ Քարոզարշավի ամփոփում՛՛ թեմայով, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մոդերատորը` ՛՛Առավոտ՛՛ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը նշեց, որ ոչ մի անգամ այս ձեւաչափին չեն մասնակցել  ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանը նշեց, որ այս քարոզարշավում երկրորդ պլան է մղվել այն, որ ընտրություններում կարելի է հաղթել ընտրական ծրագրերով: ՛՛ ՀՅԴ-ն այն ուժերից է, որ ներկայանում է ծրագրերով՛՛,- ասաց նա:

՛՛Միավորված հայերի՛՛ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` անկախ այն բանից, կանցնեն իրենք խորհրդարան թե ոչ, շարունակելու են միավորել հայերին:

՛՛Ժառանգական՛՛ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում չի կայացել ընտրությունների ինստիտուտը, եւ բացառությամբ 1991թվականի ընտրության , մնացած բոլոր ընտրությունները կեղծվել են:

՛՛Իշխանությունները ամեն տեղ ասում են, որ ընտրությունները աննախադեպ լավն են լինելու: Արդյոք նրանք ճիշտ են ասում, ահա ինչու սկսվում են խոսակցությունները ընտրակեղծիքների վերաբերյալ,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ այս  հայտարարությունները արել են առավելապես արտաքին աշխարհի համար: Նրա համոզմամբ՝ մեր երկիրը չի կարող ունենալ եւս մեկ կեղծված ընտրություն:

Կոմկուսի ներկայացուցիչ Անդրանիկ Ղուկասյանը նկատեց, որ փորձ է արվում գաղափարները ուղղորդել դեպի փող եւ շահ:՛՛Մենք դրա դեմ պայքարեցինք, բայց մեզ  այդքան էլ չհաջողվեց արմատախիլ անել այդ երեւույթը: Հատկապես մարզերում ժողովուրդը սպասում է ընտրակաշառքին՛՛,- ասաց նա:

Արամ Աբրահամյանի այն հարցին, ովքեր են այդ ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանում, միգուցե ՛՛Միավորված հայեր՛՛ կուսակցությունն է, կոմկուսի ներկայացուցիչը պատասխանեց, որ հաստատ նրանք չեն:

՛՛Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե  “Եվրատեսիլը” եկել է Հայաստան, եկեք վեր կանգնենք համերգա-հանրահավաքային մեթոդներից եւ խոսենք գաղափարներից՛՛,- կոչ արեց Անդրանիկ Ղուկասյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը ընդգծեց միջկուսակցական ընտրական մոնիտորինգի շտաբի կարեւորությունը, հավելելով, որ  այս քարոզարշավի ընթացքում խոսվել է ամեն ինչից, բացի գաղափարներից: ՛՛ԲՀԿ-ն հայտարարում է, որ տեր է կանգնելու իր քվեներին՛՛,- ասաց Էլինար Վարդանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ