26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրենց “հոժար կամքով” եկել էին Ծառուկյանին լսելու, բայց ԲՀԿ հանրահավաքը խափանվեց, /վիդեո, ֆոտո/

Մատենդարանի մերձակա հրապարակում  կայանալիք  ԲՀԿ հանրահավաքը անբարենպաստ եղանակը եւ հորդ անձրեւը խափանեցին:  Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, Կոտայքի մարզից, եւ հատկապես Աբովյան քաղաքից բազմաթիվ ավտոբուսներ էին շարված Մատենադարան տանող ճանապարհի երկայնքով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՀԿ հանրահավաքին հասցրեց կարճ ելույթ ունենալ ԲՀԿ-ական

պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա միայն հասցրեց հայտարարել, որ իսկական սոցհարցումն այս բազմամարդ հանրահավաքն է եւ կոչ արեց քաղաքացիներին քվեարկել խղճով: Հորդառատ անձրեւը

հնարավորություն չտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ վերջերս ԲՀԿ-ի քաղաքական առաջամարտիկ դարձած Վարդան Օսկանյանին երկար խոսել: ԲՀԿ առաջնորդը միայն հորդորեց հավաքվածներին ոչ ոքի չլսել ու քվեարկել այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում:

Հանրահավաքի մասնակիցները իրենց պաստառներով պատսպարված արագ հեռացան Մատենադարանի հրապարակից: Հարթակից հնչող կոչերն ու ելույթները լավ չէին լսվում անձրեւի պատճառով:

Հեղինակ` Մարիաննա Ղահրամանյան, լուսանկարները` Արմեն Գրիգորյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ